‘Ամերիկացի համանախագահը ցավում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները Բազելում չեն հանդիպել’

956

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Բազելում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակում չեն հանդիպել:

«Ցավում եմ, որ արտգործնախարարներին չհաջողվեց հանդիպել ԵԱՀԿ շրջանակում: Երկխոսությունը հաշտության գործընթացի անհրաժեշտ մասն է», — գրել է Ջեյմս Ուորլիքն իր միկրոբլոգում:

ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստը կայացել է դեկտեմբերի 4-5-ին՝ Բազելում: Մինչև տարեվերջ սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Երևան և Բաքու:

Նախորդ հոդվածը‘Օրհան Փամուկ. Թուրքիայում ամենուր վախի մթնոլորտ է’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ’