‘Ամերիկացի մի կին մենամարտել է արջի հետ (տեսանյութ)’

695

Վաղ առավոտյան մի ամերիկուհի անակնկալի է եկել՝ իր տան աստիճանների մոտ տեսնելով ահռելի արջի: Քաջարի կինը ահաբեկվելու փոխարեն հանդիմանել է կենդանուն և խիստ ձայնով հրամայել է հեռանալ: «Ապա մի դուրս կորիր այստեղից, իջիր ցած, չքվիր»,- բղավել է կինը գիշատչի վրա: Սարսափած կենդանին արագ իջել է պատշգամբից և հեռացել:

Այս պատմությունն անիրական կթվար, եթե սառնասիրտ կնոջ հարևանները հասցրած չլինեին նկարահանել և համացանցում տեղադրել այս արտասովոր իրողությունը:

Տեսանյութից պարզ է դարձել, որ կենդանու այցի նպատակը քաղցրակերությունն է եղել: Կադրում երևում է, թե ինչպես է արջը ախորժակով խրթխրթացնում պարտեզից գտած ընկույզները:

Նախորդ հոդվածը‘Նյու-Յորրքում կցուցադրվեն Ջոն Լենոնի բացառիկ ճեպանկարները ‘
Հաջորդ հոդվածը‘Աղվան Հովսեփյանի միջնորդությունը կքվեարկեն միայն ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը’