‘Ամերիկացի ՄԽ համանախագահ. Հաջողության համար զիջումներ պետք է լինեն բոլոր կողմերից’

589

Tert.am-ը փոխանցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը, որտեղ նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է, որ բոլոր կողմերից էլ լինեն զիջումներ:

Համանախագահը  նոր առաջարկներ չի բերել, բայց գտնում է, որ անհրաժեշտ է կարևորել ժողովուրդների միջև վստահություն և անվտանգություն ձևավորելու միջոցների գործադրումը:

«Այստեղ կա երկրորդ ուղու նախաձեռնությունների անհրաժեշտությունը՝ ժողովուրդների միջև իրականացվող ծրագրերը, որոնք կօգնեն ձևավորել այն ընկալումը և վստահությունը, որն անհրաժեշտ է խաղաղության համար։ Կարծում եմ՝ մենք կարող ենք նորովի ջանքեր ձեռնարկել երկրորդ ուղու բոլոր հնարավոր նախաձեռնությունների մասով»:

Այնուհետև նշեց, որ  խնդրի լուծումը հեշտ չէ, ինչպես ցույց են տվել բանակցային երկար տարիները։ Դա չի կարող տեղի ունենալ առանց առաջնորդների կողմից քաղաքական կամքի, փոխզիջումների և ժողովուրդների մեջ փոխվստահություն ձևավորելու ընկալման, որոնք կհասկանան, որ կանխարգելումը բխում է ապագա սերունդների շահերից: Հավելելով, որ տարածաշրջանի ժողովուրդները ծանր գին են վճարել և արժանի են տևական խաղաղության:

Դիվանագետը անդրադարձավ նաև  Հելսինկյան եզրափակիչ ակտին՝ նշելով, որ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականության պահպանումը և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը շարունակում են մնալ բանակցությունների հիմքում։

Այն հարցին, թե ինչու համանախագահները ուշադրություն չեն դարձնում Ադրբեջանի սպառազինության մրցավազքին, պատասխանեց, որ իրենց ցանկությունն է, որպեսզի կողմերը խուսափեն  սպառազինությունների մրցավազքից, և խնդիրը խաղաղ կարգավորում ստանա։

Նախորդ հոդվածը‘ՌԴ դատախազությունը դիմել է դատարան` Բենիտո Մուսոլինիի գրքի վաճառքն արգելելու պահանջով’
Հաջորդ հոդվածը‘Ջանլուիջի Բուֆոն. Մենք կարող ենք խնդիրներ ունենալ «Ինտերի» դեմ խաղում’