Ամերիկացի սենատորն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանից նավթ գնելու համար

44

ԱՄՆ սենատորները, Ֆլորիդա նահանգից ընտրված հանրապետական Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ, իշխանություններին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել  Չինաստանին ռուսաստանյան նավթ և այլ էներգակիրներ վաճառելու նկատմամբ։

Այդ մասին չորեքշաբթի տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։

Գործակալության տեղեկություններով՝ սենատորները օրինագիծ են հեղինակել, որը նախատեսում է տուգանքների սահմանում ցանկացած կազմակերպության համար, որը  Ռուսաստանից Չինաստան բնական գազ կամ  նավթ տեղափոխող  լցանավեր է ապահովագրում կամ գրանցում։

 Ինչպես նշում է գործակալությունը, ռուսաստանյան նավթի մատակարարման դադարեցումը Չինաստանին կարող է Պեկինի կողմից  նավթի համար Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից շատ ավելի կոշտ մրցակցության հանգեցնել, ինչը գների աճ կբերի։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԶախարովա․ Արևմուտքի գործողությունները Ուկրաինային ստրկական կախվածության մեջ են դրել
Հաջորդ հոդվածըՖԻԴԵ․ Նեպոմնյաշչի — Դին Լիրեն չեմպիոնական մրցամարտը՝ 2023թ․ գարնանը