Ուկրաինայում ամերիկացի վարձկաններն այն կողմում չեն կռվում, Twitter-ում հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ վետերան, գրող Նոքթիս Դրեյվենը։
«Ատում եմ, ատում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես են մեռնում յուրայինները, բայց, գրողը տանի, նրանք ա՛յն կողմում չեն կռվում․․․ Հասկանում եմ, որ Ռուսաստանն այլ ընտրություն չունի, քան նրանց վերացնելը ռազմադաշտում, բայց, գրողը տանի, դա անտանելի է։ Խնդրում եմ, ամերիկացիներ, բավական է նոր անիմաստ պատերազմներ մղել»,- գրել է նա։
Ավելի վաղ Դրեյվենը ուկրաինացիներին կոչ է արել անցնել Ռուսաստանի կողմը։
Հոկտեմբերի սկզբին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ուկրաինա են ժամանել ավելի քան 8 հազար վարձկաններ 60 երկրներից, ամենամեծաթիվ խմբերը՝ Լեհաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ռումինիայից և Բրիտանիայից են, չնայած շատ երկրներում վարձկանությունը օրենսդրորեն արգելված է և քրեական հետապնդման է ենթակա։ Երեք հազարից ավելի օտարերկրյա վարձկաններ այդ պահին արդեն զոհվել էին, նույնքանը վերադարձել էր։
Փոխանցում է ria.ru-ն։