‘Ամերիկացի փորձագետները կօգնեն Խոսրովի անտառի վերականգնման հարցում. Նախարար’

5601

Նոյեմբերին Հայաստան կժամանի ԱՄՆ Անտառային գործակալության փորձագիտական խումբը,  որը կօգնի Խոսրովի արգելոցի վերականգնման ծրագիր մշակել։ Հոկտեմբերի 13-ին՝ խորհրդարանական լսումների ժամանակ, տեղեկացրել է  ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը։

Տոնոյանն Ազգային Ժողովում հայտարարել է, որ օգոստոսին տեղի ունեցած հրդեհի վնասի չափը դեռ ամբողջությամբ չի գնահատվել, սակայն ամերիկացի գործընկերները կօգնեն ինչպես վնասի գնահատման, այնպես էլ վերականգնման ծրագրի հարցում։

 

Նախորդ հոդվածը‘Հատուկ երթուղիներ՝ Երեւանի տոնին’
Հաջորդ հոդվածը‘Կատալոնիայի ձախ արմատականները Պուչդեմոնից պահանջում են հանրապետություն հռչակել’