‘ Ամերիկացի փորձագետ. Հակամարտության գոտում իրավիճակի սրումը քաղաքականություն է’

1014

«Չեմ կարծում, թե ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի ներկայիս սրումը պատահականություն է»,- Turan-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի աշխատակից Վեյն Մերին` մեկնաբանելով հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում վերջին գործընթացները:

Նրա խոսքով՝ հակամարտության գոտում իրավիճակի սրումը կանխատեսելի էր: «Դա տեղի է ունենում, քանի որ երկու կողմերը նպաստում են դրան: Եթե հակամարտող կողմերի իշխանություններն իրենք չցանկանան պատերազմ, այն չի լինի: Դրանք ինքնաբուխ գործողություններ չեն, այլ` քաղաքականություն»,- գտնում է փորձագետը:

 

Նախորդ հոդվածը‘Վարակողին մեղադրելու փոխարեն՝ ճիշտ դիագնոզ դնողին են հայհոյում’
Հաջորդ հոդվածը‘Այսօրվանից տրանսպորտային միջոցներին հատկացվում են նոր նմուշի համարանիշեր’