‘Ամերիկա աշխարհամասի չեմպիոն է հռչակվել Վարուժան Հակոբյանը’

627

Ամերիկա աշխարհամասի չեմպիոն է հռչակվել Վարուժան Հակոբյանը: Ինչպես հայտնում է «Արմենպրեսը», գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Բրազիլիայում անցկացված համաամերիկյան 9-րդ թիմային առաջնությունում ԱՄՆ-ի հավաքականի կազմում նվաճել է չեմպիոնի կոչում: Հակոբյանը հանդես է եկել երկրորդ խաղատախտակի վրա: Մրցաշարին մասնակցել են 28 շախմատիստներ: 

Հակոբյանը 2012-ի դեկտեմբերին «Սիեթլ» ակումբի կազմում նվաճել է նաեւ շախմատի Ամերիկայի թիմային չեմպիոնի կոչումը: Գրոսմաստերն իր ակումբում հանդես է եկել առաջին խաղատախտակի առջեւ:  

Նախորդ հոդվածը‘«Օազիս» սրճարանի դիմաց տեղի ունեցած միջադեպի գործով նախաքննությունը շարունակվում է’
Հաջորդ հոդվածը‘Դատախազություն. Բարելավվել է պետությանը պատճառված նյութական վնասի վերականգնումը’