‘Ամերիկյան դատարանը ծնողներին արգելել է երեխայի անունը Մեսիա դնել’

1027

Ամերիկյան Թենեսի նահանգի դատարանը որոշում է կայացրել փոխել երեխայի անունը, որին ծնողները Մեսիա անունն էին տվել, հաղորդում է տեղական WBIR-TV հեռուստակայանը:

Փոքրիկի ծնողները դիմել էին դատարան, քանի որ չէին կարողանում որոշել, թե ում ազգանունը պետք է կրի յոթ ամսական  երեխան: Դատարանը որոշել է, որ նա կկրի երկուսի ազգանունը, սակայն անունը պետք է փոխվի ու դարձվի Մարտին: Ծնողների ընտրած անունը «կարող է շատ մարդկանց հետ վեճերի առիթ դառնալ, մինչդեռ երեխան դեռ այն տարիքում է, որ չի կարող  իր համար անուն ընտրել»,- նշել է դատավորը՝ հավելելով, որ իր կյանքում առաջին անգամ է անունը փոխելու որոշում կայացնում: «Մեսիան կոչում է, և այդ կոչումը միայն մի մարդ է վաստակել՝ Հիսուս Քրիստոսը»,- դատավորի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը: Երեխայի ծնողները մտադիր են բողոքարկել դատարանի վճիռը: «Ես ցնցված եմ… կարծում եմ՝ ե՛ս պիտի հնարավորություն ունենամ անուն ընտրելու իմ երախայի համար, այլ ոչ թե մեկ ուրիշը»,- ասել է երեխայի մայրը: Փոխանցում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Զիմբաբվեի նախագահն իր ընդդիմախոսներին խորհուրդ է տվել կախվել’
Հաջորդ հոդվածը‘Երբ իշխանությունների հույսը դոգերն են’