‘Ամերիկյան դեսպանի սպանության համար կասկածվող անձն սպանվել է Կահիրեում ‘

685

Այս տարվա սեպտեմբերի 11-ին Լիբիայում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման համար կասկածվող տղամարդն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, սպանվել է Կահիրեում հատուկ ծառայությունների հետ փոխհրաձգության ընթացքում, lenta.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդում է BBC News-ը:

Եգիպտական իշխանությունների վկայությամբ՝ տղամարդուն ձերբակալել են վաղ առավոտյան, Կահիրեի արվարձանում գտնվող իր բնակարանում: Նա նռնակ է նետել հատուկ ծառայության աշխատակիցների ուղղությամբ, սակայն այն պայթել է հենց բնակարանում: Դրանից հետո տղամարդն սկսել է կրակել, փոխհրաձգությունը շարունակվել է մի քանի ժամ:

Ըստ ոստիկանական արձանագրության՝ տղամարդու անունը Խազեմ է: Նրա բնակարանում զենք և պայթուցիկ նյութեր են հատնաբերվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Լիբիայում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման արդյունքում սպանվեցին դեսպան Քրիստոֆեր Սթիվենսն ու դեսպանատան ևս երեք աշխատակիցներ: Լիբիայի իշխանությունները ձերբակալել էին գրոհի 50 մասնակիցների, իսկ հոկտեմբերի սկզբներին թուրք սահմանապահները ձերբակալել և ոստիկանությանն էին հանձնել Թունիսի երկու քաղաքացիների, որոնք կասկածվում էին դեսպանատան վրա հարձակման մեջ:

Նախորդ հոդվածը‘ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հոկտեմբերի 27-ին Փարիզում’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալիայի ամենախոշոր նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ‘