‘Ամերիկյան դիվանագետը լրտեսության մասին լուրերից հետո կանչվել է Թուրքիայի ԱԳՆ’

903

Թուրքիայի ԱԳՆ-ն բացատրություններ է պահանջել ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունից՝ մամուլում հայտնված այն տեղեկությունների կապակցությամբ, թե Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից լրտեսություն է իրականացվել: Այդ մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի կառավարության ներկայացուցիչ Բյուլենթ Առինչը:

Նրա խոսքով՝ «պարզաբանումներ տալու նպատակով ԱԳՆ է կանչվել ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար» Ջես Բեյլին: Առինչը նաև հիշեցրել է, որ Գերմանիայի հետախուզական ծառայության կողմից թուրքական մի շարք դեսպանատների գաղտնալսման սկանդալի պատճառով Անկարան «սկսել է բանակցել գերմանական հետախուզական ծառայությունների հետ, բանակցություններ են սկսվել նաև երկու երկրների ՆԳ նախարարությունների միջև: Հավանաբար՝ ավելի ուշ մենք կպատմենք այդ մասին»,- տեղեկացրել է Առինչը: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘«Սոցիալական արդարություն» կուսակցությունը շնորհավորում է ԼՂՀ անկախության կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘ ՀՀ քաղաքացին հատել է հայ-ադրբեջանական սահմանը. Ադրբեջանական ԶԼՄ-ներ’