Ամերիկյան հետախուզության կարծիքով՝ Ռուսաստանը, հնարավոր է, նախատեսում է Ուկրաինա ներխուժել 2022 թ․ սկզբին և դա իրականացնել երեք ուղղություններով, այդ թվում՝ Բելառուսի տարածքից։
Բացի այդ, Մոսկվան, իբր, «տասնյակ հազարավոր» պահեստայիններ է զրակոչել «հետխորհրդային ժամանակների համար աննախադեպ ծավալով», հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրների։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է ՌԴ նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ուկրաինա ներխուժելու Ռուսաստանի պլանների մասին արևմտյան երկրներում զանգվածային հրապարակումներն ու հայտարարությունները ստիպում են մտածել, որ չեն բացառվում սադրանքները, և այդ աղմուկը արհեստականորեն է բարձրացվում։
ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը նույնպես հայտարարել է, որ Կիևի վարչակազմը ջանում է իրեն ներկայացնել ռուսաստանյան ագրեսիայի զոհի կագավիճակում, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեմ չէ սադրանքների գնալուն։
Փոխանցումէ ria.ru-ն։
