‘
ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության կապալառու ընկերության նախկին աշխատակից Ռեալիթի Ուինները դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ այն բանի համար, որ լրագրողներին տեղեկացրել է 2016 թ. նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտությայն վերաբերյալ գաղտնի զեկույցի մասին:
26-ամյա Ուինները դեռ հուլիսին է խոստովանել, որ հույժ գաղտնի տեղեկություններ է հայտնել լրագրողներին: Նրան 10 տարվա ազատազրկում էր սպառնում, սակայն նա գործարքի է գնացել հետաքննության հետ՝ խոստովանելով իր մեղքը և համաձայնելով հնգամյա ազատազրկման ու դատախազներին ազատելով իրենց ապացույցները դատարանում ներկայացնելու անհրաժեշտությունից:
Նախկին ռազմական թարգմանչուհին ԱՄՆ պատմության ընթացքում ամենախիստ պատժին է արժանացել մի հանցագործության համար, որ կապված է ԶԼՄ-ներին տեղեկատվություն փոխանցելու հետ:
Ուիններին դատապարտել են լրտեսության վերաբերյալ օրենքի հիման վրա, որը խախտելու համար մեղադրանք է ներկայացվել նաև Էդուարդ Սնոուդենին:
Փոխանցում է BBC-ն:
‘