‘Ամերիկյան խոշորագույն ավիափոխադրողներից մեկը սխալմամբ 90% զեղչով է վաճառել ավիատոմսերը’

653

Ամերիկյան ամենախոշոր ավիափոխադրողներից Delta Air Lines-ի ներքին չվերթների ավիատոմսերը այսօր երկու ժամ շարունակ վաճառվել են մինչև 90 % զեղչով: Օրինակ, Նյու-Յորքից Լոս-Անջելես երկկողմանի տոմսը հնարավոր է եղել գնել 40 դոլարով՝ 400-ի փոխարեն, իսկ Հավայան կղզիներ այցելելու երկկողմանի ավիատոմսը՝ ընդամենը 7 դոլարով, այնինչ այն սովորաբար արժի մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար դոլար, հայտնում է mignews.com-ը:

Անհավանական ցածր գների ակցիայի մասին տեղեկատվությունը ակնթարթային արագությամբ տարածվել է համացանցով, և մարդիկ սկսել են զանգվածաբար տոմս գնել ոչ միայն իրենց, այլև ծանոթների համար:

 Ավելի ուշ, սակայն, պարզվել է, որ զեղչերի պատճառ է հանդիսացել համակարգչային սխալը: Սակայն ավիափոխադրող ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ ավիաընկերությունը չեղյալ  չի համարի գործարքները, և անհավանական ցածր գներով ավիատոմսերը կմնան ուժի մեջ:

Նախորդ հոդվածը‘Մեդինսկին «Օսկար» մրցանակաբաշխությանը մեղադրել է քաղաքականացված լինելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի վարչապետի որդին կհարցաքննվի կոռուպցիայի գործի շրջանակներում’