‘Ամերիկյան ծովակալ. Եթե հրաման ստանամ, միջուկային հարված կհասցնեմ ՉԺՀ-ին’

2768

‘

ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար Սքոթ Սվիֆթը հայտարարել է, որ միջուկային հարված կհասցնի Չինաստանին, եթե նախագահ Դոնալդ Թրամփից ստանա համապատասխան հրաման, տեղեկացնում է Associated Press գործակալությունը:

Սվիֆթը ելույթ է ունեցել  ԱՄՆ-ի և Ավստրալիայի համատեղ զորավարժություններից հետո ավստրալական համալսարանում անվտանգության հարցերին նվիրված համաժողովում:

Երբ գիտնականներից մեկը հարցրել է, թե նա կկատարի՞ ԱՄՆ նախագահի հրամանը, եթե եկող շաբաթ հրաման ստանա միջուկային հարված հասցնել ՉԺՀ-ին, Սվիֆթն ասել է. «Պատասխանն է՝ այո»:

Փոխանցում է ria.ru-ն:

 

‘

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը հույս ունի, որ Հայաստանի ներքին էլեկտրաէներգետիկ շուկան կազատականացվի’
Հաջորդ հոդվածը‘Ենթադրյաբար ինքնասպան եղած սերժանտի ծառայակիցը ձերբակալվել է բռնության կասկածանքով ‘