‘Ամերիկյան կինոակադեմիան պատրաստվում է հրապարակել «Օսկարի» հավակնորդների ցուցակը’

807

Ամերիկյան կինոակադեմիան հինգշաբթի օրը՝ Լոս-Անջելեսի ժամանակով առավոտյան 5:30-ին, կհրապարակի տարվա գլխավոր կինոմրցանակի՝ «Օսկարի» հավակնորդների ցուցակը, գրում է РИА Новости-ն:

Անվանակարգերի ընթերցման հանդիսավոր արարողությունը կվարեն դերասանուհի Էմմա Սթոունը և ռեժիսոր, սցենարիստ Սեթ Մաքֆառլեյնը:

Այս տարի մրցանակի պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է նոմինանտների ինտերնետ-քվեարկություն: Այսինքն՝ մոտ 6 մլն օգտատերեր հնարավորություն են ունեցել հավասար ձայնի իրավունքով որոշել ոսկե արձանիկի ճակատագիրը: Նախկինում «Օսկարի» հավակնորդների ցուցակը կազմվում էր ժյուրիին հասցեագրված քվեաթերթիկների միջոցով:

Ամերիկյան կինոակադեմիայի 85-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 25-ին Լոս-Անջելեսում:

Նախորդ հոդվածը‘Կրասնոյարկի մարզի Աչինսկի նավթավերամշակման գործարանում վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Վերամիավորման տոն չի լինի’