Ամերիկյան հիմնադրամը գնեց «Միլան» ֆուտբոլային ակումբը

50

Ֆուտբոլի Իտալիայի չեմպիոն «Միլանը» պաշտոնական կայքում հայտնել է սեփականատիրոջ փոփոխության մասին։ Ամերիկյան RedBird Capital Partners ներդրումային խումբը իտալական ակումբի համար ամերիկյան Elliott Management ներդրումային հիմնադրամին վճարել է 1,2 միլիարդ եվրո։

Elliott Management-ը կմնա բաժնետերերի կազմում եւ կպահպանի տեղը տնօրենների խորհրդում։

«RedBird-ը կշարունակի համագործակցությունը Իտալիայի չեմպիոնի տիտղոսը նվաճած մարզական եւ ակումբային կառավարիչների թիմի հետ։ Հիմնադրամը մտադիր է շարունակել ակումբի հզորացումը»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ «Միլանը» Իտալիայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 11 տարվա ընդմիջումից հետո։

Նախորդ հոդվածըՄոուրինյոն փոխարինող է գտել Մխիթարյանին
Հաջորդ հոդվածըԳարեթ Բեյլը հեռացավ «Ռեալից»