‘Ամերիկյան ռազմական ինքնաթիռը $4,1 մլն-ի բժշկական պարագաներ է հասցրել Հայաստան’

1251

Այս շաբաթավերջին Կանզասի ազգային գվարդիայի KC-135 ինքնաթիռը մարդասիրական հիմունքներով Հայաստան է հասցրել Միացյալ հայկական հիմնադրամի դեղերի ու բժշկական պարագաների խմբաքանակը, որի ընդհանուր արժեքը կազմում է 4.1 միլիոն ԱՄՆ դոլար, տեղեկացնում է Երեւանում ԱՄՆ դեսպանության պաշտոնական էջը Ֆեյսբուքում:

Դեսպանությունը շնորհակալություն է հայտնում ծրագիրն իրականացրած զինվորներին եւ տեղեկացնում, որ ռազմական համագործակցության գրասենյակը ներկայումս գործակիցներ է որոնում 2016 թ-ի ծրագրերի համար: 

Նախորդ հոդվածը‘ՊԲ հրամանատար. Խաղաղությունը վերահաստատեցին մեր զինվորները, ոչ թե նախագահները’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի դեսպանատան վրա կրակած Արթուր Միրզոյանը կալանավորվել է’