‘
ԱՄՆ սենատը հավանություն է տվել այն օրինագծին, որը նախատեսում է Ղրիմի անեքսիայից և Դոնբասում զինված հակամարտության սկսվելուց հետո ամերիկյան իշխանությունների կողմից ռուսաստանյան տնտեսության մի քանի ճյուղերի նկատմամբ սահմանված պատժամիջոցների խստացում:
Այժմ փաստաթուղթն ուղարկվելու է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատ, իսկ երբ այնտեղ ևս ընդունվի՝ ստորագրվելու նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:
Փաստաթղթի համաձայն՝ սանկցիաների տակ հայտնված ռուսական բանկերի ֆինանսավորման առավելագույն ժամկետը կկրճատվի մինչև 14 օր՝ ներկայիս 30-ի փոխարեն, իսկ ռուսաստանյան նավթային ընկերությունների ֆինանսավորման ժամկետը՝ 30 օր՝ ներկայիս 90-ի դիմաց:
Օրինագծի տեքստը նաև ԱՄՆ նախագահին խանգարում է միանձնյա կերպով վերացնել պատժամիջոցները:
Փոխանցում է BBC-ն:
‘