‘Ամերիկյան սենատորներն ուզում են զինել Ուկրաինային’

644

ԱՄՆ սենատորները նախագահ Օբամայի վարչակազմին կոչ են անում զենք ուղարկել Ուկրաինայի իշխանություններին, որպեսզի նրանք կարողանան պայքարել «ռուսաստանյան ներխուժման» դեմ:

Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է «պատասխան տա ագրեսիայի համար»: Սենատոր Ջոն Մաքքեյնի կարծիքով՝ խոսքը ոչ թե «միջամտության», այլ «ներխուժման» մասին է:

 CNN-ին տված հարցազրույցում դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Մենենդեսը նշել է. «Մենք պետք է Ուկրաինային պաշտպանության միջոցներ տարամադրենք, որոնց շնորհիվ Պուտինը ստիպված կլինի վճարել ագրեսիայի համար»: Մաքքեյնը CBS-ին տված հարցազրույցում շեշտել է, որ Պուտինը ԿԳԲ-ի նախկին գնդապետ է և ցանկանում է վերականգնել Ռուսական կայսրությունը»: Նա կոչ է արել ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ և անհրաժեշտ  զենքը տրամադրել Ուկրաինային: «Զենք տվեք նրանց, ինչ որ պետք է: Անհրաժեշտ միջոցները տրամադրեք: Հնարավորություն տվեք նրանց պայքարելու»,-ասել է սենատորը:

Մինչդեռ Ուկրաինայից տեղեկություններ են ստացվում ծովում առաջին բախումների մասին: Ուկրաինացի զինվորականները հայտարարել են, որ Ազովի ծովում ռազմածովային նավը հրետանային գնդակոծության է ենթարկվել ափից: Հաղորդում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Գազպրոմը» Ղրղզստանի սպառողներին այսուհետև գազը կվաճառի 165 դոլարով’
Հաջորդ հոդվածը‘Փրկարարները Աժդահակից իջեցրել են մոլորվածներին’