‘Ամերիկյան քաղաքը ենթարկվել է միլիոնավոր թռչունների գրոհին (լուսանկար)’

700

Ամերիկյան Կենտուկի նահանգի Հոփքինսվիլ փոքր քաղաքի բնակիչների համար Ալֆրեդ Հիչքոկի «Թռչուններ» ֆանտաստիկ թրիլլերը վերածվել է իրականության. թռչունների հսկայական երամները անսպասելիորեն լցվել են քաղաք, ու թեև դեռ մարդկանց վրա չեն հարձակվում, բայց արդեն հասցրել են մահու չափ վախեցնել կենդանիներին, կեղտոտել փողոցները,և նրանց առկայությունը քաղաքում սպառնում է բնակիչների առողջությանը, տեղեկացնում է Reuters-ը:

«Երբ թռչուններն օդ են բարձրանում, լրիվ ծածկում են արևի լույսը: Ինձ թվում է՝ դրանք միլիոններով են», ասել է տեղացիներից մեկը: Հոփքինսվիլի բնակիչները տագնապ են բարձրացրել և դիմել են վարակազերծիչ ընկերություններին՝ խնդրելով ախտահանել իրենց տներն ու հողամասերը, որոնք արդեն սպիտակել են թռչունների ծերտից: «Սև թռչուններն այնպիսի վարակ տարածողներ են, ինչպիսին հիստոպլազմոզն է, որը կարող է ախտահարել թոքերը»,- newsru.com-ի փոխանցմամբ՝ հայտարարել է տեղացի բժիշկներից մեկը:

\"\"

Նախորդ հոդվածը‘«Ես կրկին համոզվեցի, որ ներկայիս քաղաքական «էլիտայի» մասին ունեցած իմ կարծիքը երբեք չի կարող փոխվել»’
Հաջորդ հոդվածը’24 տարի առաջ այս օրը՝ Ազատության հրապարակում (Լուսանկար)’