‘Ամերիկյան քաղաքում շունը քաղաքապետ է ընտրվել (տեսանյութ)’

805

ԱՄՆ Մինեսոտա նահանգի Կորմորանտ (Cormorant) քաղաքի բնակիչները Դյուկ անունով յոթամյա շանն ընտրել են քաղաքապետ, տեղեկացնում է lenta.ru-ն՝ հղում անելով CBS Minnesota-ին: Շունը զգալի առավելությամբ հաղթել է ընտրություններում, որոնց մասնակցում էին քաղաքի 12 բնակիչներ: Շունը պաշտոնապես իր պարտականությունների կատարմանը կանցնի շաբաթ օրը՝ ամենամյա տոնավաճառի ժամանակ:

Նորընտիր քաղաքապետը լրագրողներին չի մեկնաբանել իր հաղթանակը, սակայն սիրալիր նայել է տեսախցիկի մեջ:

Դյուկը քաղաքապետի պարտականությունները կատարելու է 1 տարի: Նորընտիր քաղաքի ղեկավարի աշխատավարձը տրամադրելու է տեղի կենդանաբանական խանութներից մեկը՝ տրամադրելով նրան մեկ տարվա շան կեր:  

Նախորդ հոդվածը‘Նախարարը ասուլիսը կազմակերպել էր դուստրերին պատկանող կլուբում. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Մենք արժանիորեն վաստակեցինք Սուպերգավաթը»’