‘Ամերիկյան քոլեջում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր’

670

ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգի քոլեջներից մեկում վաղ առավոտյան տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով 3 մարդ է մահացել, հայտնում է Fox News լրատվականը:

Դեպքը տեղի է ունեցել Կասպեր քաղաքում: Զոհերից 2-ի դիերը հայտնաբերվել են քոլեջի տարածքում, իսկ երրորդինը՝ այլ վայրում:

Առայժմ ոստիկանությանը հայտնի չեն դեպքի շարժառիթները: Կրթական հաստատության ներկայացուցչի խոսքերով՝ միջադեպը տեղի է ունեցել դասախոսներից մեկի և ուսանողի միջև ընդհարման հետևանքով:

Ականատեսները պատմում են, որ սպանությունը կատարվել է արբալետի կամ նմանատիպ այլ զենքի միջոցով:

Նախորդ հոդվածը‘Բարոզուն Հայաստանից արդար նախագահական ընտրություններ է ակնկալում’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում ի պաշտպանույուն քաղբանտարկյալների ցույց է տեղի ունեցել’