‘Ամերիկուհին ինտերնետ-խանութի ծանրոցում նամակ է ստացել չինացի կալանավորներից’

691

Ամերիկուհի Ջուլի Քեյֆը, որը հայտնի ինտերնետ-խանութում Հելոուինի համար խաղալիքներ էր պատվիրել, ծանրոց էստացել,  որի մեջ անակնկալ է եղել՝ նամակ չինացի քաղբանտարկյալների անունից, որոնք,իբր, նրա պատվիրած հուշանվերներն են պատրաստել, հաղորդում է news.ru-ն: Նամակում ասվում էր. «Եթե դուք պատահաբար գնել եք այս նվերը, խնդրում ենք՝ այս նամակն ուղարկեք աշխարհի իրավապաշտպան կազմակերպություններին: Այստեղ Չինաստանի կոմունիստական կուսակցության կողմից հալածանքների ենթարկվող հազարավոր մարդիկ կան, որոնք շնորհակալ կլինեն և միշտ կհիշեն ձեզ»: Նամակում նշվում էր, որ այն գրվել է Շենյան քաղաքի աշխատանքային ճամբարից: Ջուլի Քեյֆը  դիմել է իրավապաշտպաններին, ինչպես և նրան խնդրել էին նամակի հեղինակները: «Մենք հնարավորություն չունենք ստուգելու նամակի ճշմարտացիությունը և նրա ծագումը»,- մեկնաբանել է Human Rights Watch կազմակերպության չինական բաժնի տնօրեն Սոֆի Ռիչարդսոնը և հավելել, որ, այնուհանդերձ, իր կազմակերպությունը չի կարող անտեսել այս դեպքը: «Եթե դա ճիշտ է, և ինչ-որ մեկն ասում է՝ խնդրում եմ, օգնեք ինձ, խնդրում եմ՝ արձագանքեք, ապա հենց դա է մեր աշխատանքը»,- ասել է նա: Ջուլի Քեյֆն իր հերթին հայտարարել է, որ նամակից հետո իր կյանքն այլևս առաջվանը չէ, և ինքը հույս ունի, որ ինչ-որ բան կփոխվի:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանն այս տարի ավելի ուժեղ է. The Guardian’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն 930 տպագիր պարբերականների է բաժանորդագրված ‘