‘Ամերիկուհի Օլիվիա Կալպոն հաղթել է «Միսս տիեզերք» մրցույթում’

709

Դեկտեմբերի 19-ին Լաս-Վեգասում կայացել է գեղեցկության «Միսս տիեզերք» մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթի հաղթող ճանաչվեց 20-ամյա ամերիկուհի Օլիվիա Կալպոն,   ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է մրցույթի պաշտոնական կայքը:

Ռոդ-Այլենդում ծնված գեղեցուհու ընտանիքում պրոֆեսիոնալ երաժիշտներ են, նա ինքը թավջութակ է նվագում: Իր իդեալն է համարում ամերիկյան դերասանուհի Օդրի Հեփբյորնին և խոստովանում է, որ երազում է կարիերա անել Հոլիվուդում կամ հեռուստատեսությունում: Մրցույթում ներկայացված էին տարբեր երկրների 89 մասնակիցներ: Ըստ կանոնների՝ նրանք պետք է ամուսնացած չլինեն և երեխաներ չունենան, նաև՝  պետք է 27 տարեկանից մեծ և 18-ից փոքր չլինեն: Հաղթողն ստանում է ադամանդակուռ և մարգարտյա թագեր՝ 270 հազար դոլար ընդհանուր արժեքով, և 45 հազար դոլար՝ կինոյի և հեռուստատեսության նյույորքյան դպրոցում ուսանելու համար:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպել է Ռդ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ’
Հաջորդ հոդվածը‘«Չելսին» զայրացած էր’