‘ԱՄԷ-ի խնդրանքով Մոսկվայում անգլիացի երկրպագու է ձերբակալվել’

1766

Մեծ Բրիտանիայի քաղաքացի Թրեվր Հորսլին, որը ժամանել էր Ռուսաստան՝ աջակցելու Անգլիայի հավաքականին Աշխարհի առաջնությունում, ձերբակալվել է Կոլումբիայի հավաքականի հետ 1/8 եզրափակչի խաղից առաջ: Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը:

Ըստ գործակալության տեղեկությունների՝ 63-ամյա Հորսլին ԱՄԷ-ի խնդրանքով գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Ուրբաթ օրը Մոսկվայի Տուշինո շրջանի դատարանը կքննարկի դատախազության՝ երկրպագուին երկու ամսով ձերբակալելու և հետագայում ԱՄԷ-ին փոխանցելու խնդրագիրը:

Հորսլին շինարարական բիզնեսով է զբաղվում: ԱՄԷ-ում հետաքննվում է գործ, համաձայն որի Հորսլին կարող է կեղծ կտրոնով վճարած լինել կապալառուին:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. ՊՍԺ-ն հայտարարեց Բուֆոնի տեղափոխության մասին’
Հաջորդ հոդվածը‘Պերեսը փորձում է խափանել Ռոնալդուի տրանսֆերը’