‘«Ամկարի» հարձակվողը դատի է տալիս «Ռուբինի» պաշտպանին’

654

Ռուսական «Ամկար» (Պերմ) ակումբի հարձակվող Մարտին Յակուբկոն պատրաստվում է դատական հայց ներկայացնել Կազանի «Ռուբինի» պաշտպան Սեսար Նավասին: Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի «Ռուբին» — «Ամկար» (0:1) հանդիպման 73-րդ րոպեին Նավասի կոպիտ խաղի պատճառով Յակուբկոն ծանր վնասվածք էր ստացել:  

Նավասը ծնկով հարվածել էր խոտածածկին ընկած Յակուբկոյի ծնոտին եւ կոտրել այն: «Ամկարի» հարձակվողը չէր կարողացել շարունակել հանդիպումը եւ փոխարինվել էր:   

«Այժմ ես գտնվում է Սլովակիայի հավաքականի տրամադրության տակ, բայց բոլորի համար էլ ակնհայտ է, որ մոտ ժամանակներս իմ սիրած գործով չեմ կարողանալու զբաղվել: Նավասը շատ տգեղ վարվեց, ու դրա համար ես ցանկանում են նրան դատի տալ: Այժմ այս հարցի շուրջ ես պետք է խորհրդակցեմ փաստաբանների հետ, սակայն կարծում եմ, որ ամեն ինչ պարզ է. եթե այդ դրվագը պայքարի բովում լիներ, ես բառ անգամ չէի ասի: Բայց նա միտումնավոր ինձ վնասվածք հասցրեց եւ զրկեց ոչ միայն ֆուտբոլ խաղալու, այլ նաեւ պարգեւավճարներ ստանալու հնարավորությունից: Թող հիմա պատասխան տա իր արարքի համար»,- Յակուբկոյի խոսքն է մեջբերում Championat.com-ը:

Յակուբկոյի խոսքերով, մոտ օրերս Բրատիսլավայում նա վիրահատության կենթարկվի: Խաղացողը բաց կթողնի մոտ երկու ամիս:

Նախորդ հոդվածը‘«Դոն Ժուան» ներկայացումը գովազդում են պահպանակների օգնությամբ’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիան շարունակում է աջակցել հունական տնտեսությանը ‘