‘«Ամկար» «Անժի» հանդիպման ելքը հարուցել է բուքմեյքերների կասկածը’

646

Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի «Անժի» — «Ամկար» հանդիպման (2:1) ժամանակ «Մարաֆոն» բուքմեյքերական գրասենյակը հրաժարվել է  օնլայն խաղադրույքներ ընդունել, քանի որ խաղի ելքի վերաբերյալ կասկածներ է ունեցել, տեղեկացնում է Sports.ru-ն:  

«Մարաֆոն» բուքմեյքերական գրասենյակի ներկայացուցիչը նման որոշումը բացատրել է նրանով, որ հանդիպման ընթացքում նախատեսվածից 4-5 անգամ ավելի շատ խաղադրույքներ են սկսել դնել «Անժիի» հաղթանակի վրա, դա գնալով միայն աճում էր: Գրասենյակը դադարեցրել է խաղադրույքներ վերցնել, իսկ հետո պարզել է, որ խաղադրույքների 75 տոկոսը արել են Պերմում, որը «Ամկարի» քաղաքն է եւ որտեղ ընթացել է հանդիպումը:

Նշենք, որ «Անժին» այս խաղում հաղթանակը կորզեց հանդիպման լրացուցիչ ժամանակի վերջին վայրկյաններին:

Նախորդ հոդվածը‘Նարեկ Հախնազարյանի համերգը՝ նվիրված Էդվարդ Միրզոյանի հիշատակին (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Սիրիացի փախստականների հոսքը Թուրքիա շարունակվում է ‘