‘ԱՄՀ-ը նվազեցրել է համաշխարհային տնտեսության զարգացման կանխատեսվող ցուցանիշը’

850

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսում է հրապարակել, համաձայն որի, համաշխարհային տնտեսությունը այս տարի ավելի բարձր կլինի, քան 2012-ին: Միեւնույն ժամանակ, ներկա կանխատեսումը՝ 3.5% աճ, ավելի քիչ է, քան հոկտեմբերին հրապարակված կանխատեսման դեպքում: ԱՄՀ-ում կարծում են, որ կարեւորագույն տնտեսական հարցերի սրությունը մեղմվել է ԱՄՆ եւ Եվրոպայի երկրների քաղաքականության փոփոխության արդյունքում: Սակայն հիմնադրամը կարծում է, որ եվրագոտու ՀՆԱ-ն 2013-ին կշարունակի կրճատվել: Ընդ որում, զարգացող երկրների տնտեսությունները (որոնց թվում է նաեւ Հայաստանը) միջինը 6 տոկոս աճ կգրանցեն:  Նշենք, որ ավելի վաղ ԱՄՀ-ը Հայաստանի համար 2013-ին 4,4 տոկոս տնտեսական աճ էր կանխատեսել: 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Մուկուչյանը չի նշում փաստաթղթի տեղը եւ առաջարկում է դիմել Վիգեն Սարգսյանին’
Հաջորդ հոդվածը‘Forbes-ը հրապարակել է ամենահարուստ բասկետբոլիստների ցուցակը’