‘
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսում է Հայաստանի տնտեսության աճի դանդաղում 2015-ին՝ մինչեւ շուրջ 0 տոկոս՝ նախատեսված 3,3-ի փոխարեն, տեղեկացնում է Business reporter-ը: Պատճառը արտահանման եւ տրանսֆերների կրճատումն է ռուսական ռուբլու փոխարժեքի անկման ֆոնին: Աճի դանդաղումը կազդի բյուջեի դեֆիցիտի վրա, որն ամենայն հավանականությամբ, կկազմի 4,5%՝ կառավարության նախատեսած 2,34 տոկոսի փոխարեն, ասել է ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը:
«Տնտեսական աճը կլինի կամ դրական, կամ բացասական, ամեն դեպքում, զրոյի մոտակայքում», — ասել է նա ասուլիսի ժամանակ:
Աղբյուրը հիշեցնում է, որ պետբյուջեով նախատեսված է 4,1 տոկոս տնտեսական աճ, 2014-ի 3,4-ի փոխարեն, փեեւ Կենտրոնական բանկի նախագահը հայտարարել է, որ այս թիվը կարող է վերանայվել:
Մարկ Հորթոնը նշել է նաեւ, որ Հայաստանի կառավարությունը պետք է ավելացնի կապիտալ ծախսերն այս տարի, որպեսզի աջակցի տնտեսական ակտիվությանը եւ հավելել է, որ աճի տեմպերի նվազումը կհանգեցնի հարկային մոտքերի նվազմանը:
‘