‘
Արժույթի միջազգային հիմնադրամի առաջարկով ՀՀ կառավարությունը 2015 թվականի բյուջեի դեֆիցիտը կավելացնի մինչև 2.3%: Այս մասին երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Երևանում ԱՄՀ ներկայացուցիչ Թերեզա Դոբան Սանչեսը:
Նրա խոսքով, կառավարությունը մտադիր էր բյուջեի դեֆիցիտը սահմանել 2%: ԱՄՀ ներկայացուցիչը նշել է, որ բյուջեի դեֆիցիտի ավելացման անհրաժեշտությունը պայմանավորված է կապիտալ ծախսերի ավելացման անհրաժեշտությամբ
Հիշեցնենք, որ 2014 թվականի պետբյուջեով դեֆիցիտը կազմում է 110.543 մլրդ դրամ՝ կամ ՀՆԱ-ի 2.34%-ը:
‘