ԱՄՀ-ն հրաժարվել է աջակցել ՀԱՀ-ին

39

Արժույթի միջազգային հիմնադրամը հրաժարվել է տնտեսական աջակցություն ցուցաբերել Կենտրոնաֆրիկյան Հանրապետությանը՝ Մոսկվայի հետ Բանգիի համագործակցության պատճառով։

Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում տեղեկացրել է երկրի վարչապետ Ֆելիքս Մոլուան։

«Աշխարհաքաղաքականությունը, ցավոք սրտի, միջամտում է ամենուրեք, նույնիսկ միջազգային ինստիտուտներում։ Այդպես է և ՀԱՀ-ի դեպքում, որը սերտ կապեր ուներ ԱՄՀ-ի հետ՝ Հիմնադրամը մեզ առաջարկել էր տնտեսությունը վերականգնելու ծրագիր, ինչից մենք հրաշալի գլուխ էինք հանում, սակայն միջամտեց աշխարհաքաղաքականությունը։ Ռուսաստանի հետ համագործակցոթյան պատճառով մեզ արգելեցին օգտվել ֆինանսական պաշարներից, ըստ էության՝ խեղդեցին մեզ»,- ասել է վարչապետը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՊՍԺ-ն բանակցել է Մասիմիլիանո Ալեգրիի հետ
Հաջորդ հոդվածը«Ռոման» հերքել է լուրերը Արսեն Զախարյանի նկատմամբ հետաքրքրության մասին