‘ԱՄՀ. 2015-ին եւ 2016-ին Հայաստանի տնտեսությունը չի աճի ‘

1286

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանում 2015-ի համար կանխատեսում է 1 տոկոս տնտեսական անկում, իսկ 2016թ.՝ 0 տոկոս աճ:

«Համաշխարհային տնտեսության հեռանկարներ. Անհավասար վերելք, բարդ ստորգետնյա հոսքեր» զեկույցի համաձայն, 2015-ին համաշխարհային տնտեսությունը կաճի 3.5 տոկոսով, իսկ 2016-ին՝ 3.8 տոկոսով Զարգացած տնտեսությամբ երկրներում աճն ավելի մեծ կլինի, քան զարգացող երկրներում:

Ուշագրավ է, որ դեռեւս 2014-ի հոկտեմբերին ԱՄՀ-ն Հայաստանում 2015-ի համար կանխատեսում էր 3.3 տոկոս աճ: Հայաստանի 2015թ. պետական բյուջեի հիմքում դրված է 4.2 տոկոս աճը:

Ռուսաստանում 2015 և 2016 թթ. սպասվում է անկում՝ համապատասխանաբար 3.8 և 1.1 տոկոս: Հայաստանում տնտեսության դանդաղման հիմքում ինչպես ռուսաստանյան զարգացումներն են, այնպես էլ ընդհանրապես մետաղական հումքի միջազգային գների անկումը:

Հարեւան Ադրբեջանում, համաձայն ԱՄՀ զեկույցի, 2015-ին և 2016-ին  կանխատեսում է համապատասխանաբար 0.6 և 2.5 տոկոս աճ, իսկ Վրաստանում՝ համապատասխանաբար 2 և 3 տոկոս աճ:

 

Նախորդ հոդվածը‘Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը’
Հաջորդ հոդվածը‘Գյումրեցիները ՌԴ հյուպատոսարանի մոտ բողոքի ակցիա կանցկացնեն ‘