ԱՄՆ․ Անհրաժեշտ է լիցքաթափել իրավիճակը Սիրիայում

107

Միացյալ Նահանգների վարչակազմը ընդգծում է Սիրիայում լիցքաթափման անհրաժեշտությունը, նաև հանդես է գալիս Իրաքում Թուրքիայի կողմից անցկացվող «Մագիլ-սուր» չհամակարգված ռազմական գործողությունների դեմ։

Այդ մասին ասվում է պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ երկուշաբթի տարածված գրավոր հայտարարության մեջ։

«Միացյալ Նահանգները անկեղծ ցավակցություն է հայտնում Սիրիայում և Թուրքիայում խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ։ Մենք Սիրիայում լիցքաթափման կոչ ենք անում՝ քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու և ընդհանուր նպատակի՝ ԻՊ-ին ջախջախելու համար։ Մենք շարունակում ենք հանդես գալ Իրաքում ցանկացած չհամակարգված ռազմական գործողության դեմ, ինչը խախտում է այդ երկրի ինքնիշխանությունը»,- ընդգծել է դիվանագետը։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նոյեմբերի 21-ին տեղեկացրել է, որ հանրապետության զինված ուժերը «Մագիլ-սուր» գործողության երկու օրում չեզոքացրել են 184 ահաբեկչի։ Թուրքական «Մագիլ-սուր» օդային գործողությանը մասնակցել են ավելի քան 50 օդանավեր և 20 անօդաչուներ, ցամաքից օդուժին օգնել է հրետանին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ դեսպանություն․ Արևմուտքը պարտակում է Ուկրաինայի հանցագործությունները
Հաջորդ հոդվածըATP․ Լավագույն տասնյակ