ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ աշխարհի բոլոր երկրները, հատկապես՝ Մոսկվայի հետ հարաբերություն պահպանողները, պետք է մեծ ջանքեր գործադրեն՝ «համոզելու Ռուսաստանին, որ նա վերջացնի Ուկրաինայում հատուկ գործողությունը», հինգշաբթի ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը՝ պատասխանելով Ջո Բայդենի և ՉԺՀ նախագահ Սի Ձինպինի առաջիկա հանդիպման վերաբերյալ հարցին, որը կայանալու է նոյեմբերի 14-ին Բալի կղզում, G20 գագաթնաժողովի շրջանակներում։
Սալիվանը նշել է, որ Բայդենը ՉԺՀ նախագահի հետ բանակցությունների ընթացքում «հնարավորություն կունենա մանրամասն քննարկելու ուկրաինական ճգնաժամը»։
Փոխանցում է tass.ru-ն։