Նյու Յորքում Մանհեթենի շրջանային դատարանը երեքշաբթի օրը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող ամերիկյան Trump Organization ընկերությանը մեղավոր է ճանաչել ֆինանսական մեքենայությունների մեջ։
Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը։
Ամբողջ աշխարհում հյուրանոցներ, գոլֆի խաղադաշտեր և այլ անշարժ գույք տնօրինող ընկերությանը տուգանքներ են սպառնում, որոնց ստույգ գումարը Նյու Յորք նահանգի դատավորը կորոշի ավելի ուշ։
Trump Organization-ը մեղավոր է ճանաչվել հարկային խարդախության և փաստաթղթերի կեղծման վերաբերյալ բազմաթիվ մեղադրանքներով, որոնք կապված են եկամուտները և թոփ-մենեջերների բոնուսային պարգևավճարները թաքցնելու միջոցով՝ հարկային մարմիններին խաբելու 15-ամյա սխեմաների հետ։
Trump Organization-ը մեղքը չի ընդունում։
Փոխանցում է tass.ru-ն։