ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականներն օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել, որի համաձայն՝ հարկավոր է ամերիկյան իշխանությունների կողմից Ուկրաինային հատկացված միջոցների ստուգում անցկացնել։
Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է օրենսդիր մարմնի ստորին պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը (հանրապետական՝ Ջորջիա նահանգից)։
Հանրապետականները, Գրինի գլխավորությամբ, պահանջում են 14 օրվա ընթացքում տրամադրել Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային հատկացված միջոցների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը և մյուս նյութերը։ Դա վերաբերում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օրոք Կիևին հատկացված ֆինանսական և ռազմական օգնությանը։
Ինչպես շեշտել է Գրինը՝ ամերիկացիներն «արժանի են, որ իմանան, թ ինչու են հարկատուների ջանադիր աշխատանքով վաստակած փողերը գնում այլ երկիր, որը ՆԱՏՕ-ի անդամ չէ, իսկ նախագահ Բայդենն էլ հայտարարել է, որ նրան չի պաշտպանի»։
Գրինը Twitter-ում գրել է, թե հաշմանդամություն ստացած և ԱՄՆ ժամանող ուկրաինացի զինվորականներին «օգտագործում են որպես խամաճիկներ՝ Կոնգրեսի վրա ճնշում գործադրելու և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հարկատուների վաստակած միջոցներից ավելի շատ գումար հատկացնելու համար»։
Փոխանցում է tass.ru-ն։