ԱՄՆ պետքարտուղարությունը 47,6 մլն դոլար է հատկացրել կալիֆոռնիական Tetra Tech ընկերությանը, որպեսզի նա ուկրաինացի մասնագետներ պատրաստի, որոնք կզբաղվեն տարածքներն ականազերծելով և չպայթած զինամթերքը վնասազերծելով, ասվում է երեքշաբթի օրը ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Tetra Tech ընկերությունը, մասնավորապես, պետք է Կիևին ուսուցանի՝ ինչպես փնտրել և վնասազերծել ականները, չպայթած կամ դեն նետված ռազմամթերքը, ինքնաշեն պայթուցիկ սարքերը։
Հայտարարության մեջ նշվում է, որ պետքարտուղարությունը մտադիր է ականազերծման համար տարվա ընթացքում 91 մլն դոլարի օգնություն հատկացնել Կիևին։
Փոխանցում է tass.ru-ն։