‘ԱՄՆ ավիացիան ռմբահարել է իսլամիստների ճամբարն Իրաքում’

850

ԱՄՆ ՌՕՈՒ ինքնաթիռները կետային հարվածներ են հասցրել Իրաքում իսլամիստների ճամբարին: Այդ մասին ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ:

Ամերիկյան ռազմական գերատեսչության տվյալներով՝ իսլամիստների հրետանային անձնակազմերի ճամբարի վրա, որը Էրբիլ քաղաքի մոտ է տեղակայված, F-18 կործանիչ-ռմբակոծիչներից արձակվել է 227 կիլոգրամանոց մի քանի ռումբ: Հիմնական պատճառն այն է, որ Էրբիլում ամերիկացիներ կան:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման թույլատրել էր կետային ավիահարվածներ հասցնել «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերի ուղղությամբ, եթե նրանք սպառնալիք ներկայացնեն ամերիկացի դիվանագետների և զինվորականների համար: Փոխանցում է izvestia.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Վ. Գրիգորյան. ՄԻԵԴ-ը օրերս վճիռ է կայացրել ընդդեմ հայ գերուն կտտանքների ենթարկող ադրբեջանցի գեներալի’
Հաջորդ հոդվածը‘Սոչի. Սերժ Սարգսյանը Պուտինին ներկայացրել է սահմանին լարվածության սրացման մանրամասները’