‘ԱՄՆ արձագանքը Հայրիկյանի դեմ մահափորձին’

990

Միացյալ Նահանգները դատապարտում է Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը և կոչ է անում ընտրությունների անցկացման հարցը կարգավորել սահմանադրորեն՝ պաշտպանելով բոլոր թեկնածուների իրավունքները: Այդ մասին ուրբաթ ուշ երեկոյան Վաշինգտոնում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամուլի խոսնակ Վիկտորիա Նուլանդը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Այժմ որոշ հաղորդումներ կան, որոնց համաձայն փետրվարի 18-ին նախատեսված ընտրությունները կարող են որոշ չափով հետաձգվել՝ Սահմանադրության դրույթներին համապատասխան, եթե Հայրիկյանը ի վիճակի չլինի  քարոզարշավ իրականացնել: Մենք կոչ ենք անում բոլոր հայերին այս հարցը կարգավորել սահմանադրական եղանակով, այնպես, որ երաշխավորվեն  այս ընտրությունների ազատ և արդար անցկացումը և պաշտպանվեն բոլոր թեկնածուների իրավունքները»,- ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նուլանդի խոսքերն է մեջբերում «Ազատություն» ռ/կ-ը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի վարչապետը հրապարակել է մահապարտ ահաբեկչի ինքնությունը’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցել է անծանոթ մարդու հոգեհանգստի արարողությանը, բայց ոչ քարոզչության շրջանակներում’