‘ԱՄՆ արևելյան առափնյակում բևեռային բուեր են հայտնվել’

1198

ԱՄՆ արևելյան առափնյակում անհայտ պատճառներով բազմաթիվ բևեռային սպիտակ բուեր են հայտնվել: Դրանց այժմ կարելի է հանդիպել Ատլանտյան օվկիանոսի առափնյակի ողջ երկայնքով՝ ընդհուպ մինչև Ֆլորիդա, թեպետ այդ հյուսիսային գիշատիչ թռչունները դեպի հարավ այդքան հեռու չեն թռչում:

Բուերը գլխացավանք են դարձել օդնավակայանների համար. գիշերային այդ թռչունները կարող են բախվել օդանավերին: Բոստոնի միջազգային օդանավակայանում որսացել և անվտանգ վայր են տեղափոխել 53 բուեր, այն դեպքում, երբ սովորաբար տարվա այս եղանակին դրանք լինում են 5-6-ից ոչ ավելի:

Թևավոր գիշատիչները հայտնվել են նաև Վաշինգտոնում: Դրանցից մեկը մտել է ուղիղ Washington Post-ի խմբագրություն և նստել բազրիքին՝ թույլ տալով, որ լրագրողները լուսանկարեն իրեն:

Գիտնականները չեն կարողանում բացատրել, թե ինչու են բուերն այդքան հեռու հարավ ժամանել: Սկզբում ենթադրվում էր, որ նրանց հարազատ վայրերում կերը չի հերիքել, սակայն թռչուններին կշռելուց հետո պարզվել է, որ նրանք հյուծվածության նշաններ չունեն, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Իրենց բացատրությունն են առաջարկում Հարի Փոթերի սիրահարները. ըստ Ջոան Ռոլինգի վեպի՝ հենց բևեռային սպիտակ բուն էր Հարի Փոթերի փոստատարն ու բարեկամը: Կատակասերներն առաջարկում են կախարդական իրադարձությունների վարկածներ, որոնք կարող էին բուերին մղել դեպի ԱՄՆ տարածք, փոխանցում է vesti.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Արձագանք Նալբանդյանի՝ մամուլի ասուլիսում տրված գնահատականների վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Ալ. Պոպովն ազատվել է Կիևի քաղաքային ադմինիստրացիայի ղեկավարի պաշտոնից’