‘
ԱՄՆ զինված ուժերի ռազմավարական հրամանատարության ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Թիմ Գիարդինան ազատվել է ծառայությունից, և կոչումն իջեցվել է: ԱՄՆ պաշտպանության նախարարությունն այս առթիվ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել և չի պարզաբանել, թե ինչու է պատժվել զորահրամանատարը: Սակայն մամուլը պարզել է, որ փոխծովակալը կասկածվում է կազինոյում փոքեր խաղի ընթացքում խարդախության մեջ: Նեբրասկա նահանգի դատախազության տվյալներով՝ Գիարդինան 1,5 հազար դոլարի կեղծ ժետոններ է օգտագործել:
Ռազմավարական հրամանատարությունը պատասխանատու է «միջուկային եռյակի»՝ ցամաքային տեղակայման բալիստիկ հրթիռների, սուզանավերում տեղակայվող հրթիռների և ՌՕՈՒ միջուկային սպառազինության համար, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
‘