‘ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավար Փիրսոնը հրաժարական է տվել’

1176

ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավար Ջուլյա Փիրսոնը հրաժարական է տվել՝ իր գերատեսչության աշխատանքներում մի քանի ձախողումներից հետո: ԱՄՆ Գաղտնի ծառայությունը դաշնային գերատեսչություն է, որն զբաղվում է նաև նախագահի պաշտպանությամբ:

Փիսոնը հրաժարական է տվել, քանի որ, նրա կարծիքով՝ «դա բխում է գերատեսչության շահերից, որին ինքնը նվիրել է իր ողջ կարիերան»,- լրագրողներին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Ամերիկյան կոնգրեսի բարձրաստիճան անդամները Փիրսոնին կոչ էին արել հրաժարական տալ՝ զինված անձնավորության՝ Սպիտակ տան տարածք ներխուժելու միջադեպից հետո: Ելույթ ունենալով Կոնգրեսում՝ Փիրսոնը խոստովանել էր, որ անվտանգության ապահովումն անհրաժեշտ չափով չի իրականացվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբեի 19-ին դանակով զինված Օմար Գոնսալեսը, անցնելով Սպւտակ տան ցանկապատի վրայով ու խույս տալով պահապաններից՝ թափանցել էր Սպիտակ տուն, որտեղ  նրան բռնել էին: Նախագահ Օբաման և նրա ընտանիքի անդամները դրանից ընդամենը տասը րոպե առաջ էին հեռացել Սպիտակ տնից: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՉԺՀ ԱԳՆ. Հոնկոնգում բողոքի ակցիաներն անօրինական են’
Հաջորդ հոդվածը‘Պետերբուրգի մետրոյի «Միջազգային» կայարանը փակել են…կոշիկների պատճառով’