‘
ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը նախագահական քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի աշխատակիցների և ՌԴ ներկայացուցիչների հանդիպումների վերաբերյալ տեղեկատվության չի տիրապետում:
ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ-ի ենթադրյալ միջամտության վերաբերյալ լսումների ժամանակ սենատորներից մեկը Սեշնսին հարցրել է՝ արդյոք գիտի՞ նախագահական քարոզարշավի ընթացքում Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթի, Սպիտակ տան գլխավոր ռազմավար և նախագահի ավագ խորհրդական Սթիվեն Բեննոնի, ազգային անվտանգության հարցերով նախագահի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռայնիս Փրիբուսի և Թրամփի խորհրդական Սթիվեն Միլլերի հանդիպումների մասին Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: «Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, թե նրանք հանդիպել են»,- ասել է Սեշնսը Մանաֆորթի և Բեննոնի մասին: «Չեմ հիշում»,- պատասխանել է նա Ֆլինի, Փրիբուսի և Միլլերի վերաբերյալ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել Ջեֆ Սեշնսի ցուցմունքները կոնգրեսում, հաղորդել է Սպիտակ տան ներկայացուցիչը: «Սեշնսը շատ լավ աշխատեց, մասնավորապես՝ լուրջ փաստարկներ բերեց Ռուսաստանի և Թրամփի ընտրարշավի միջև դավադիր կապի բացակայության վերաբերյալ»,- ասել է նա:
Փոխանցում է Interfax-ը:
‘