‘ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնում կարող է կին նշանակվել’

685

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր մտադիր է Դաշնային պահուստային համակարգի նոր ղեկավարի պաշտոնում առաջարկել Ջանեթ Յելլենի թեկնածությունը, հաղորդել է Սպիտակ տան աղբյուրը: Դաշնային պահուստային համակարգի ղեկավարը համարվում է աշխարհի ամենաազդեցիկ բանկիրը:

Եթե կոնգրեսը հաստատի Յելլենի թեկնածությունը, վերջինս այդ պաշտոնում կփոխարինի Բեն Բերնանկեին, որը համակարգը ղեկավարում է 2006 թվականից և վերջերս բազմիցս հայտարարել է, որ չի ուզում շարունակել պաշտոնավարել: Ի դեպ, 67-ամյա  Ջանեթ Յելլենը կդառնա առաջին կինը, որ կղեկավարի այդ համակարգը: Վերլուծաբանների կարծիքով՝ նա կշարունակի իր նախորդի քաղաքականությունը:

1913 թ. ստեղծված Դաշնային պահուստային համակարգն անկախ գործակալություն է, որը կատարում է կենտրոնական բանկի գործառույթներ և կենտրոնացված վերահսկողություն է իրականացնում ԱՄՆ առևտրային բանկային համակարգի նկատմամբ, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մի լոգոտիպի պատմություն. Երբ «գեղը» թելադրում է սեփական ճաշակը’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը՝ որպես իշխանության խամաճիկ’