ԱՄՆ դատախազությունը Էփշթեյնի նախկին ընկերուհու համար պահանջում է 55 տարվա ազատազրկում

515

ԱՄՆ դատախազությունը դատարանին խնդրել է 30-ից 55 տարվա ազատազրկում նշանակել ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի նախկին ընկերուհու՝ Գիլեյն Մաքսվելի համար, որը մեղավոր է ճանաչվել անչափահասների սեռական շահագործման գործով։

«Դժվար է գերագնահատել նրա հանցանքի ծանրությունը և այն վնասը, որ նա հասցրել է։ Կառավարությունը դատարանին կոչ է անում գործող նորմերին համապատասխան՝ նրան պատիժ նշանակել՝ ազատազրկում 360-ից մինչև 660 ամիս ժամանակով»,- ասվում է փաստաթղթում։

Բացի այդ,  մեղադրական կողմը պահանջում է նաև տուգանք նշանակել երեք քառորդ միլիոն դոլարի չափով։ «750 հազար դոլարի տուգանքը հազիվ թե ազդի նրա ֆինանսական վիճակի վրա, սակայն դա ամենաշատ գումարն է, որ նախատեսում է օրենքը այս գործի շրջանակներում։ Դատարանը այն պետք է նշանակի առանց տատանվելու»,- նշել են դատախազությունում։

Գիլեյն Մաքսվելը մեդիամագնատ Ռոբերտ Մաքսվելի դուստրն է, որին պատկանում է աշխարհի հնագույն հրատարակչություններից մեկը՝ Macmillan-ը։ Դատախազության հաղորդման համաձայն՝ բրիտանուհին սերտ կապի մեջ է եղել Էփշթեյնի հետ, նա է ապագա զոհերին գտել իր սիրեկանի համար, նրանց ստիպել է սեռական ծառայություններ մատուցել անհրաժեշտ մարդկանց և այնպես է արել, որ աղջիկները չդիմեն ոստիկանություն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱշխատակիցը կորցրել է USB-կրիչը՝ 460 հազար բնակչի տվյալներով
Հաջորդ հոդվածըՍթոլթենբերգը չի երաշխավորում, որ Շվեդիան և Ֆինլանդիան արագ կընդունվեն ՆԱՏՕ