‘
ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Շնայդերմանը երկուշաբթի հայտարարել է, որ հետաքննելու է «Սենդի» փոթորկի հետեւանքով Նյու Յորքում առաջացած բենզինի սղության պայմաններում վառելիքի գների հետ կապված սպեկուլյացիայի դեպքերը:
Շնայդերմանի խոսքերով, դատախազությունը ակտիվ կերպով հետաքննելու է փոթորկի զոհերի հաշվին գերշահույթներ ստացող բիզնեսմեններից բողոքող հարյուրավոր սպառողների դիմումները: «Ձեռնարկատիրական գործունեության մասին ընդհանուր օրենքն արգելում է տարերային աղետների եւ շուկան ցնցող այլ իրադարձությունների ժամանակ գների բարձրացումը առաջին անհրաժեշտության ապրանքների վրա, ինչպիսիք են պարենը, ջուրը, բենզինը, գեներատորները, լապտերները եւ այլն», — ըստ РИА-Новости-ի, ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերի 29-30-ը Նյու Յորք նահանգի վրա տեղացած «Սենդի» փոթորկի պատճառով վառելիքի ճգնաժամ է առաջացել: Բենզալցակայաններում մի քանի օր շարունակ հսկայական հերթեր էին գոյանում:
‘