‘ԱՄՆ դատարանը Թրամփի նախկին իրավաբանին դատապարտել է երեք տարվա կալանքի’

1334

Դոնալդ Թրամփի նախկին անձնական իրավաբան Մայքլ Քոենը դատապարտվել է, ընդհանուր առմամբ՝ երեքամյա կալանքի՝ ընտրական օրեսդրությունը խախտելու և Կոնգրեսին ստելու համար: Դատարանը հաստատել է, որ Քոենը տնօրինել է Թրամփի քարոզարշավի համար նախատեսված փողը և դրանով լռության դիմաց վարձատրել երկու կանանց, որոնք ասում էին, թե մտերիմ հարաբերություններ են ունեցել Թրամփի հետ:

Քոենի փաստաբանը դատարանում հայտարարել է, որ իր պաշտպանյալի «բախտը չի բերել Թրամփի հետ աշխատելու հարցում»:

52-ամյա Քոենը Թրամփի թիմից առաջին մարդն է, որ այդքան երկար ժամկետ է ստանում 2016 թ. նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետաքննության շրջանակներում: «Իմ պարտականությունն էր քողարկել նրա կեղտոտ գործերը»,- դատարանում Թրամփի հետ իր աշխատանքը այսպես է բնութագրել Քոենը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հանրայինի լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրենն ազատման դիմում է գրել’
Հաջորդ հոդվածը‘Թերեզա Մեյը մնում է վարչապետի պաշտոնում, բայց խոստանում է հեռանալ ժամկետից շուտ’