‘ԱՄՆ դեսպանատան դիմաց տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով խցանումը հասնում է 3 կմ-ի ‘

1014

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, բախվել են 4 տրանսպորտային միջոցներ, ինչի հետևանքով նշված ճանապարհահատվածում ասֆալտապատման աշխատանքներ կատարող ավտոմեքենան կողաշրջվել է: Ինչպես վթարի վայրից հայտնում է shamshyan.com-ը, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ նշված հատվածում երթևեկությունը կաթվածահար է եղել, քանի որ խցանումը անցնում է 3 կմ-ից:

Նախորդ հոդվածը‘Ջոն Քերին շնորհավորել է հայ ժողովրդին՝ Անկախության տոնի առթիվ’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը ուղերձ է հղել Հրվ Օսիայի նախագահին ‘