‘ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ ավտոմեքենան բախվել հաստաբուն ծառին’

732

Երեկ` հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ժամը 18:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 TՍ 857 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ նրա դին ավտոմեքենայից դուրս բերելու համար ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի ծառայողները, ովքեր հատուկ տեխնիկայով մեքենան մասնատելուց հետո նոր կարողացել են մահացածին դուրս բերել ավտոմեքենայից:

Նախորդ հոդվածը‘Եթե այսպես շարունակվի, եկող տարի տնտեսություն ընդհանրապես չի լինելու. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Նահանջի տեղ չի մնացել’